Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

20-ամյա աղջիկն առանց կապանների է լույս աշխարհ եկել. news.am

20-ամյա աղջիկն առանց կապանների է լույս աշխարհ եկել. news.am

Ավստրալուհի Լյուսի Ֆորանն արդեն երկու տասնամյակ է՝ չափազանց հազվագյուտ հիվանդությամբ է տառապում, որի անվանումն անգամ բժիշկները չեն կարող գտնել: Հիմա նա իսկական «որս» է սկսել՝ գոնե մեկ բախտակից գտնելու համար, հաղորդում է FoxNews-ը:

20-ամյա Լյուսին առանց կապանների՝ հոդերը կապող եւ իրենց տեղում պահող շարակցական հյուսվածքների է լույս աշխարհ եկել: Հիմա նա ստիպված է անընդհատ ֆիզիկական թերապիա անցնել՝ մկաններն ամուր պահելու համար, թեեւ թոքերի, ոտքերի եւ աչքերի հետ կապված խնդիրներ էլ ունի:

«Իմ հիվանդության հետ կապված ամենատարօրինակ բանն այն է, որ դրա մասին ոչինչ հայտնի չէ: Անգամ Google-ում մի հատիկ տեղեկություն չեք գտնի», - նկատել է Լյուսին՝ լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում:

Ընտանիքի անդամներն, այդուհանդերձ, «Լյուսիի համախտանիշ» անվանումն են գտել հիվանդության համար:

«Նրա բոլոր հոդերը մասնակիորեն կամ ամբողջությամբ տեղից ընկած են», - նշել է ֆիզիոթերապեւտ Մելիսա Լոշը՝ հավելելով, որ առաջին անգամ է Լյուսիի նման խիզախ եւ ցավի նկատմամբ դիմացկուն աղջկա հանդիպում:

Հիմա նա որոշել է նման հիվանդությամբ տառապող մեկին գտնել՝ ո՛չ միայն ինքն իրեն, այլ նաեւ՝ բժիշկներին օգնելու համար:

«Ես աշխարհի ամենաերջանիկ աղջիկը կլինեի, եթե պարզվեր, որ ինձ նման գեթ մեկը գոյություն ունի այս աշխարհում», - նշել է նա՝ հավելելով, որ ամեն դեպքում երջանիկ է համարում իրեն, քանի որ, անկախ նրանից, թե ինչ է կատարվում իր ոսկրերի հետ, սիրող ընտանիք ունի:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ